ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Կմեկնարկի հավակնորդների մրցաշարը

Կմեկնարկի հավակնորդների մրցաշարը
07.03.2013 | 14:58

Մարտի 14-ից Լոնդոնում կմեկնարկի շախմատային թագի հավակնորդների միջազգային մրցաշարը: Ութ գրոսմայստերների մասնակցությամբ մրցույթը լինելու է երկշրջան, կողմերը հնարավորություն ունեն միմյանց հետ խաղալու թե սպիտակ, թե սեւ խաղաքարերով: Ութնյակը կազմած գրոսմայստերների մեջ է նաեւ մեր Լեւոն Արոնյանը, ով Մագնուս Կառլսենի պես համարվում է մրցաշրջանի ֆավորիտ: Ի դեպ` հենց նորվեգացու հետ է հայ շախմատիստի առաջին հանդիպումը: Մարտի 15-ին Արոնյանը խաղալու է սպիտակ խաղաքարերով: Հավակնորդների մրցապայքարին մասնակցում են նաեւ Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Պյոտր Սվիդլերը, Վլադիմիր Կրամնիկը, Անատոլի Գրիշչուկը (երեքն էլ ներկայացնում են Ռուսաստանի Դաշնությունը) եւ Թեյմուր Ռաջաբովը (Ադրբեջան): Եթե նկատում ենք մրցաշարի ութ գրոսմայստերից յոթը դուրս են եկել նախկին Խորհրդային Միության տարածքից, միայն Մագնուս Կառլսենն է սպիտակ «ագռավ»: Եւս մեկ հետաքրքիր դիտարկում: Ութնյակից հինգը` Կառլսենը, Արոնյանը, Կրամնիկը, Ռաջաբովը, Գրիշչուկը ներկայացնում են ամենաբարձր գործակից ունեցող շախմատիստների լավագույն տասնյակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ